Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հիշատակի խոսք. Էմմա Կոնստանտինի Այնաջյան

Կյանքի 82-րդ տարում իր մահկանացուն կնքեց Հանրապետության նեոնատոլոգների ընտանիքի ավագագույն ներկայացուցիչ, նեոնատոլոգիայի ծառայության հիմնադիրներից, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմմա Կոնստանտինի Այնաջյանը:  

 

Նա ծնվել է Վրաստանում, Թբիլիսի քաղաքում, բանվորական ընտանիքում: Բարձրագույն ուսումնական կրթություն ստանալու համար գալիս է Հայաստան և 1949-1955թթ. ընդունվում և ավարտում  է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական պրոֆիլակտիկ ֆակուլտետը: Ավարտելուց հետո 1955-1956թթ. գործուղվում է Տաջիկական ԽՍՀ և աշխատում շրջանային հիվանդանոցում որպես մանկաբույժ: Այնուհետև աշխատել է Երևանի Կանազի մանկական կոնսուլտացիայում որպես տեղամասի մանկաբույժ, Թալինի շրջանային հիվանդանոցում մանկական բաժանմունքի վարիչ, իսկ 1962-ից Երևանի թիվ 1 կլինիկական ծննդատան նորածինների բաժանմունքի վարիչ:

 

1998-2011թթ. մրցույթով ընտրվել է ԱԱԻ-ի նորաբաց նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ: Նեոնատոլոգիայի ամբիոնում Է.Կ.Այնաջյանի գործունեությունն ընդգրկում էր և´ բժիշկների ու միջին բուժանձնակազմի վերապատրաստման դասընթացների անցկացումը, և´կլինիկական օրդինատորների պատրաստումը: Նա նաև բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ էր:

 

Է.Կ.Այնաջյանը 50 տարի զբաղվել է նորածինների առողջության խնդիրներով, եղել է Երևան քաղաքի գլխավոր նեոնատոլոգը, 20 տարուց ավելիª Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը նորածինների գծով:

 

Է.Կ.Այնաջյանը մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ մշտապես վայելել է իր շրջապատի սերն ու հարգանքը: Եվ պատահական չէ, որ դեռևս 1959, 1961թթ. նա ընտրվել է ՀՀ Թալինի շրջանային խորհրդի, 1969, 1971թթ.ՀՀ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:

 

Էմմա Այնաջյանն արժանացել է ՀՀ կառավարության բարձր պարգևների,մեծարվել և գնահատվել են նրա երկարամյա գործունեությունը: 

 

Առողջապահության ազգային ինստիտուտի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ երկարատև  բարեխիղճ աշխատանքի և ինստիտուտի գործունեության մեջ ունեցած ներդրման համար նա արժանացել է Առողջապահության ազգային ինստիտուտի հոբելյանական ոսկե հուշամեդալով:

 

Ինչպես Էմմա Այնաջյանն էր ասում, պետք է սիրել մարդկանց, գնահատել ապրած ամեն օրը:

 
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ